Ռուսաստանի բենզինի արտահանման մաքսատուրքը մայիսի 1-ից կաճի 44 տոկոսով եւ կհասնի 408,3 դոլարի մեկ տոննայի համար:

Համապատասխան փոփոխություններն արվել են ՌԴ կառավարության որոշմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ավելի վաղ նախատեսվում էր, որ մաքսատուրքը ներկայիս 283 դոլարից կհասն 304 դոլարի:

Բենզինային ճգնաժամը, որ հանգստյան օրերին սկսվել է Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններում, ստիպել է կառավարությանը բարձրացնել նաթամթերքների արտահանման գները: