«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր՝ ապրիլի 29-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 370,05 դրամ։ Ընդհանուր առմամբ, վաճառվել է 4,6 մլն դոլար։ Տեղի ունեցած 32 գործարքներում էլ դոլարի փոխարժեքը բավականին կայուն է եղել։

Դատելով վերջին օրերի զարգացումներից՝ ամենայն հավանականությամբ, դոլարի փոխարժեքը մի որոշ ժամանակ կտատանվի 370 դրամի շուրջ։

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի երեկվա հայտարարությունն այն մասին, որ ԿԲ-ն չի թուլացնի դրամը, նպաստել է դրամի ոչ մեծ  արժեւորմանը նախորդ օրերի համեմատ։

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն ավելի է հակված արժեզրկման, քան բորսայում։ Այսօր ոչ մի բանկ դոլարի առքի գինը չի սահմանել 370 դրամ, ինչպես երեկ։ Առավելագույնը դոլարը փոխանակման կետերի կողմից գնվում է 369-ով, սակայն առքի ամենատարածված գինը 368-ն է։

Փոխանակման կետերում կանխիկ դոլար կարելի է գնել 371 դրամով։