Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Էլ-Սիսին 3 ամսով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը, հաղորդում է Sky News Arabia-ն:

Արտակարգ դրության ռեժիմին հետեւելու համար հանձնարարություն է ստացել ոչ միայն ոստիկանությունը, այլ նաեւ զինված ուժերը:

Անցած շաբաթ Եգպիտոսի խորհրդարանը համաձայնել է արտակարգ դրության մասին օրենքում փոփոխություններ կատարել:

Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4500 եւ մահվան 300 դեպք, ապաքինվել է 1200 մարդ: