«Վրաստանի սահմանի ապօրինի հատման փորձի» ժամանակ ձերբակալվել են Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիներ, հաղորդում է «Գրուզիա online»-ը:
Թուրքիայի քաղաքացի Օսման Թուրհանը ձերբակալվել է Բաթումիի 1-ին վարչության Սարփի սահմանակետում:
Հայաստանի քաղաքացի Սերգեյ Մովսեսյանը ձերբակալվել է «Կրասնի մոստ» հատվածում: Փաստի առիթով քննություն է ընթանում:




























