Վիետնամում դատարանը 24-ամյա տղամարդուն 5 տարվա բանտարկության է դատապարտել Facebook-յան գրառումների պատճառով:

24-ամյա Ֆան Կոնգ Հայը բանտարկված ակտիվիստներին աջակցող գրառումներ է կատարել, որոնց բանտարկել էին 2016 թվականին թունավոր թափոնների աղբակույտերի հետ կապված կառավարության գործողությունների դեմ բողոքի ցույցերի ժամանակ:

Նգհե նահանգի դատարանը վճռել է, որ նրա գրառումները «կուսակցության եւ պետության դեմ են, վարկաբեկում են կենտրոնական եւ տեղական պաշտոնյաներին»:

Տեղադրված կոնտենտը «հակասում է կուսակցության եւ պետության քաղաքականությանը»: