Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին եւ քննարկել մայիսի վերջին Երեւանում կայանալիք ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգային հարցերը:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը եւ Աշոտ Ղուլյանը կարեւորել են, երկու խորհրդարանների միջեւ հաստատված ավանդույթի համաձայն, համագործակցության շարունակականությունը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են փոխադարձ կարեւորության նաեւ այլ հարցեր:




























