Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին եւ առաջարկել ներում շնորհել Սասուն Միքայելյանին:
Հովիկ Աբրահամյանի դիմումում, մասնավորապես, ասվում է.

«Մեծարգո  պարոն նախագահ, միանալով խորհրդարանական կոալիցիոն քաղաքական ուժերի առաջարկին եւ մտահոգ լինելով մեր նախկին գործընկեր Սասուն Միքայելյանի առողջական վիճակով, խնդրում եմ Ձեզ քննարկելու նրան ներում շնորհելու հնարավորությունը»:

Հիշեցնենք, որ Սասուն Միքայլեյանը ձերբակալվել է 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո, եւ դատարանի վճռով դատապարտվել 8 տարվա ազատազրկման զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքներով: Սասուն Միքայելյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, բազմիցս վիրահատությունների է ենթարկվել, եւ այժմ էլ գտնվում է «Դատապարտյալների հիվադնանոց» ՔԿՀ-ում: