Գերմանիայի իշխանությունները չորս մարդու մեղադրել են գրեթե 4,5 տարի առաջ էկզորցիզմի ծիսակատարության ժամանակ մահացած երիտասարդ կնոջ մահվան մեջ, հայտնում է AP-ը:

Բեռլինի դատախազները հայտնել են, որ 22-ամյա կնոջ ամունուն եւ երեք այլ ամբաստանյալների առաջադրվել է կնոջ անպղությունը «բուժելու» համար ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանք, որի հետեւանքով նա մահացել է: Նրանք մեղադրվել են Նեսմա Մ.-ի սպանության մեջ ՝ «աղաջրի օգտագործմամբ», որը նախատեսված էր դեւերին վտարելու համար»:

Նեսմային ստիպել են մեծ քանակությամբ աղաջուր խմել 2015 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը՝ այն օրը, երբ նա մահացել է Բեռլինի հիվանդանոցում թոքային զարկերակի էմբոլիայի եւ գլխուղեղում ավելցուկային հեղուկի պատճառով:

Դատախազները մեղադրանքներ են ներկայացրել նրա ամուսնուն՝ 34-ամյա Վաջի Հ.-ին, նրա ծնողներին եւ Մազեն Կ.-ին, որը «իսլամական հրաշագործ եւ հեքիմ» է: