Կին քաղաքական գործիչներին սեռով պայմանավորված թիրախավորելը թուլության եւ քաղաքական սնանկության հետեւանք է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Կնոջ արժանապատվությունը վիրավորելը՝ որպես քաղաքական քայլ, ոչ միայն անթույլատրելի է, այլ նաեւ դատապարտելի։

Նման անձանց քաղաքական գործունեությունը պետք է մերժվի բոլորի կողմից եւ արհամարհանքը պետք է դառնա այդ մարդկանց արժանի պատասխանը»:

«Քաղաքական տրյապկա, «հոգնած», «անբարոյականի վաստակ». Ալեն Սիմոնյան–Էդմոն Մարուքյան լեզվակռիվ