Բրիտանական Car պարբերականին նոր մանրամասներ են հայտնի դարձել BMW ընկերության ապագա մեծ քրոսովերի՝ X8 M-ի մասին, որը ներկայիս X7 մոդելից մեկ աստիճան բարձր կլինի։ Նորույթը կդառնա բավարական մակնիշի ամենահզոր սերիական թողարկվող ավտոմեքենան, հաղորդում է Autonews-ը։
BMW X8 M-ը կստանա հիբրիդային 4,4 լիտրանոց բենզինային երկու տուրբիններով շարժիչ, որը կաշխատի 200 ձիաուժանոց էլեկտրական շարժիչի հետ միասին։ Այս երկու ագրեգատների գումարային հզորությունը կկազմի 750 ձիաուժ։
Նախնական տվյալներով՝ BMW X8 M-ի նորամուտը կկայանա 2020-ի վերջում կամ 2021-ի սկզբում։ Ստանդարտ X7-ից այս մեքենան կտարբերվի թափքի արտաքին տարրերով եւ ավելի ճոխ սալոնով, որի հետեւի մասում կլինեն երկու առանձին բազկաթոռներ՝ միասնական բազմոցի փոխարեն։





























