«Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի եւ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործը հարուցվելու է ծանր մարմնական վնասվածք (Ալեն Սիմոնյանին) հասցնելու փաստի առթիվ: Քրեական գործը քննվելու է Հատուկ քննչական ծառայության կողմից: Քանի որ այդ հոդվածը՝ 112, նախատեսում է 3-7 տարի ազատազրկում, ապա փորձելու են կալանավորել Արթուրին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Կենացները քաղցրանում են...
Ըստ դեռեւս չճշտված տեղեկությունների, Արթուր Դանիելյանի նկատմամբ տեղի ունեցած հարձակման գործը օգտագործվելու է իշխանության կողմից Արթուր Դանիելյանից վրեժխնդիր լինելու համար:
Քրեական գործը հարուցվելու է ծանր մարմնական վնասվածք (Ալեն Սիմոնյանին) հասցնելու փաստի առթիվ: Քրեական գործը քննվելու է Հատուկ քննչական ծառայության կողմից: Քանի որ այդ հոդվածը՝ 112, նախատեսում է 3-7 տարի ազատազրկում, ապա փորձելու են կալանավորել Արթուրին:
Իմ կարծիքով, այսօրվա Հայաստանում, լրիվ հնարավոր սցենար է:
Պահանջում եմ իշխանություններից իրականացնել օբյեկտիվ եւ թափանցիկ քննություն: Որպես դրա գրավական հրապարակել դեպքի տեսագրությունները, որոնք, ըստ իմ տվյալների, արդեն իսկ առգրավվել են ոստիկանության կողմից»:




























