Հայաստանի միջազգային պահուստները 2011 թ. մարտի դրությամբ կազմել են 1,82 մլրդ դոլար։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը։
Նշենք, որ 2010 թ, վերջին պահուստները 1,86 մլրդ դոլար էին, իսկ 2010 թ. սկզբում՝ 2 մլրդ դոլար։
Միջազգային պահուստների 71,4 տոկոսը կամ 1,3 մլրդ դոլար արժեթղթեր են։ 448 մլն դոլար պահվում է կանխիկ արտարժույթի եւ ավանդների տեսքով, ընդ որում՝ բոլոր այդ միջոցները Հայաստանից դուրս են։





























