Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին կմեկնի Շվեյցարիա, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:
Նա կմասնակցի Ժնեւի 25-րդ գրքի ու մամուլի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին: Հայկական կողմը միջոցառմանը ներկայացված է պատվավոր հյուրի կարգավիճակով:
Նշենք, որ Ժնեւի 25-րդ գրքի եւ մամուլի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը բացվել է այսօր` ապրիլի 29-ին եւ կտեւի մինչեւ մայիսի 3-ը:
Ժնեւում կներկայացվի հանրագիտարանային, գեղարվեստական, մանկական գրականություն, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության թեմայով, էլեկտրոնային գրականություն, քարտեզներ, բուկլետներ, բառարաններ, կատալոգներ, հայկական Սփյուռքի մամուլը:
Միջոցառման շրջանակներում տեղի կունենա «Հին հայկական գիրք», «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցահանդեսները, նաեւ կներկայացվեն հայ գեղանկարիչ Նարեկ Ավետիսյանի աշխատանքները:





























