Թերթը գրում է, որ Մինեսոտայի Սեյնթ-Փոլ քաղաքի շրջանային դատարանի դատավոր Դոնովան Ֆրենկը մերժել է «Ամերիկայի թուրքական կոալիցիայի» հայցը, որ իրենց կայքը անարժանահավատ որակելու «Մինեսոտայի զույգ քաղաքներ համալսարանի» որոշումը անարգանք է` ուղղված իրենց հասցեին:
Հայցը ներկայացվել էր այն բանից հետո, երբ համալսարանի ղեկավարությունը զգուշացրել էր ուսանողներին` չօգտվել թուրքական այդ կայքիցՙ որպես անարժանահավատի:
Դատավորի համոզմամբ` համալսարանի «Ողջակիզման եւ ցեղասպանության ուսումնասիրության» կենտրոնը սահմանադրականորեն իր ակադեմիական իրավասությունների մեջ է որոշելու, թե տվյալ առարկան ինչպես եւ ինչ աղբյուրների օգտագործման միջոցով պետք է ուսուցանել:
Հայցին մոտիկից հետեւում էին գիտական շրջանակները, որոնցից «Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների ասոցիացիան» դիմել էր Թուրքական կոալիցիային` հայցը հետ վերցնելու խնդրանքով, պատճառաբանելով, որ դա վնասում էր ակադեմիական գործունեության ազատությանը: Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան եւ Հայկական ուսումնասիրությունների ընկերությունը նույնպես պաշտպանել էին Մինեսոտայի համալսարանի որոշումը:




























