ՆԱՏՕ-ի ռազմանավերն ապրիլի 29-ին կասեցրել են Միսուրատի նավահանգստի ականապատումը:
Ծովային ականները տեղակայվել էին ափից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, գրում է Lenta.ru-ն:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի ուժերը նույն նավահանգստում երեք ական էին վնասազերծել: Նավահանգստի վարչակազմին զգուշացվել է, որ դրա փակումն էապես կդժվարացնի հումանիտար բեռների փոխադրումը քաղաք, որը պաշարված է Քադաֆիի զորքերի կողմից: Հաղորդվում է, որ առնվազն երկու նավ չեն կարողացել մոտենալ նավահանգստին:




























