Մոսկվայի նախկին  քաղաքապետ Յուրի Լուժկովը, ով ներկայումս ապրում է Լոնդոնում, վիզա ստանալու նպատակով դիմել է ԱՄՆ դեսպանատուն։

2010 թվականի սեպտեմբերից՝ քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո, Լուժկովը զբաղեցրել էր Մոսկվայի միջազգային համալսարանի խոշոր քաղաքների կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնը։ Նոյեմբերին նախկին քաղաքապետն իր աղջիկներին ուղարկել էր Լոնդոն եւ ոչ պաշտոնական տվյալներով՝ բրիտանական վիզա ստանալու համար փաստաթղթեր հանձնել, որը, լրատվամիջոցների տվյալներով, մինչ այժմ նրան չի տրվել, գրում է Utro.ru-ն։

Ավելի ուշ նախկին քաղաքապետը խոստովանել էր, որ աղջիկներին Լոնդոն ուղարկել է անվտանգության նկատառումներից ելնելով։