Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ: Մեկուսացման այս օրերին պատանիների սիրելի թատրոնը շփման նոր ձեւ է գտել իր հանդիսատեսի հետ, որպեսզի դպրոցականները՝ օգտագործելով այս հրաշալի ԴԱՍԱՄԻՋՈՑԸ, տանը նստած էլ ավելի մոտ լինեն թատրոնին:

Երեկ՝ ապրիլի 30-ին, առաջին անգամ հանդիսատեսին հնարավորություն է տրվել տեսազանգի միջոցով շփվել «Վերջին ուսուցիչը» ներկայացման դերասանների՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանի եւ Մարիամ Ղազանչյանի հետ, ովքեր էլ սիրով  պատասխանել են Մասիս քաղաքի թիվ 3 դպրոցի աշակերտներին հետաքրքրող հարցերին:

ՊՀԹ-ի ստեղծագործական թիմը վստահեցնում է՝ այս օրերին եւս թատրոնը շարունակում է ամրապնդել կապն իր սիրելի հանդիսատեսի հետ, ԹԱՏՐՈՆՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿՈՒՄ ԴԵՌ ԱՅՍՔԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՉԻ ԵՂԵԼ:

Սա հրաշալի առիթ է՝ երեխաներին ծանոթացնելու թատրոնի ներկայացումներին, վաստակաշատ եւ տաղանդավոր դերասանների հետ: