Սիրիայի Դերաա, Հոմս, Էլ-Ռաստան եւ Լաթաքիա քաղաքներում, ինչպես նաեւ Դամասկոսի որոշ արվարձաններում ապրիլի 29-ին հակակառավարական հանրահավաքները ցրելու ժամանակ զոհերի թիվն անցել է 60-ից:
Իր հերթին, սիրիական պաշտոնական SANA լրատվական գործակալությունը, վկայակոչելով ներքին գործերի նախարարության աղբյուրներին, հաղորդել է, որ ապրիլի 29-ին Հոմս քաղաքում «ահաբեկիչների խումբը» սպանել է երեք ոստիկանի, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հաղորդվում է նաեւ, որ սիրիական անվտանգության ուժերի գնդակոծման արդյունքում զոհվել են դեպի Դերաա քաղաք ուղեւորվող 19 գյուղաբնակներ:



























