Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մարզի բոլոր դպրոցներին կրկեսի տոմսեր է բաժանել եւ տնօրեններին հրահանգել դրանք վաճառել՝ մեկ տոմսը 1500 դրամ, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ «Դասարաններ են եղել, որ ստիպված մի քանի տոմս են վերցրել եւ տվել գումարը։
Կատարվածի մասին Աշտարակ քաղաքի դպրոցներից մեկի տնօրենը տեղեկացրել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին։ Վերջինս էլ դիմել է ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանին, ով զանգահարել է Արագածոտնի մարզպետարան եւ ասել, որ դպրոցներում դադարեցնեն տոմսավաճառությունը։ Մեր տեղեկություններով, դադարեցնել է միայն վերը նշված դպրոցում, իսկ մյուս դպրոցներում դրանք ակտիվորեն վաճառվել են»:





























