Կուբացին АК-47 ինքնաձիգից կրակ է բացել Վաշինգտոնում իր երկրի դեսպանատան ուղղությամբ եւ հայտարարել, որ վախենում է հանցավոր խմբավորումներից, հաղորդում է AP-ը:

42-ամյա Ալեքսանդր Ալացոն ձերբակալվել է այսօր վաղ առավոտյան:

Հրաձգության հետեւանքով վնասվել է կուբացի գրող եւ ազգային հերոս Ժոզե Մարտիի արձանը, դեսպանատան շենքը:

Ալազոն քննիչներին պատմել է, որ ծնվել է Կուբայում եւ ծառայել բանակում: Նրա խոսքով՝ 2003 թվականին տեղափոխվել է Մեքսիկա, ապա մի քանի տարի անց դիմել ԱՄՆ-ին՝ քաղաքական ապաստան ստանալու համար:

Նա նաեւ հայտնել է, որ վախենում է կուբական հանցավորում խմբավորումների սպառնալիքներից:

Ոստիկանության հաղորդմամբ՝ տղամարդը հոգեկան խնդիրներ ուներ: