Մոսվայի Բուտիրկայի բանտի տարածքում ապրիլի 30-ի առավոտյան հրդեհ է բռնկվել, հայտնում է RussiaNewsReport.ru-ն։

Ինչպես «Ինտերֆաքսին» հայտնել է իրավապահ մարմնի իր աղբյուրը, դեպքի վայր են ժամանել հրշեջ մի քանի հաշվարկներ, որոնք, հաշվի առնելով տեղանքի յուրահատկությունը, դեռեւս չեն կարողանում բանտի տարածք թափանցել։

RussiaNewsReport.ru-ի տվյալներով, Բուտիրկայում մի քանի պահեստներ են այրվում։

Տուժածների մասին տեղեկություններ դեռեւս չկան։