Rolls-Royce ընկերությունը դիտարկում է կորոնավիրուսի պատճառով աշխատատեղերի կրճատման հնարավորությունը, հաղորդում է  BBC News-ը:

Ընկերությունում աշխատում է ընդհանուր առմամբ 52 հազար մարդ, որից 23 հազարը՝ Մեծ Բրիտանիայում:

«Մենք օպերատիվ միջոցներ ենք ձեռնարկում մեր լիկվիդայնությունը մեծացնելու, եկամուտները կրճատելու, այս դժվար պահին կայունություն պահպանելու համար: Սակայն անհրաժեշտ է հետագա գործողություններ ձեռնարկել»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ: