Երեւանի Մինսկի փողոցում ապրիլի 29-ին, ժամը 23-ի սահմաններում ավտովթար է եղել: Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միմյանց են բախվել Արթուր Պողոսյանի վարած BMW մակնիշի 04 ՍՕ 598 համարանիշի, Վահրամ Թադեւոսյանի վարած ԳԱԶԵԼ մակնիշի  Տ 3502 համարանիշի եւ Սավետ Գրիգորյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 67 ՕՏ 420 համարանիշի ավտոմեքենաները: Բախման արդյունքում Սավետ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում օպերատիվ-քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը: Վերջինիս հանձնարականով մեքենաները տեղափոխվեցին ՃՈ տուգանային հրապարակ:

ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի