ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերն ավիահարված են հասցրել Տրիպոլիում լիբիական հեռուստատեսության շենքի անմիջապես հարեւանությամբ այն ժամանակ, երբ Քադաֆին հանդես էր գալիս առավոտյան հեռուստաուղերձով, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Լիբիայի պետական հեռուստաընկերությանը:

Շաբաթ առավոտյան Քադաֆին Լիբիայի հեռուստատեսությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի հրամանատարությանն ուղղված` ավիահարվածները դադարեցնելու եւ խաղաղ բանակցություններ սկսելու կոչով: Ինչպես նշում են ականատեսները, եթերի ժամանակ մի քանի անգամ ընդհատումներ են եղել:

«Հեռուստատեսության կից շինությունն ավերվել է ավիահարվածից Մուամար Քադաֆիի ուղերձի հեռարձակման ժամանակ, ինչը նշանակում է մահափորձ անձամբ հեղափոխության առաջնորդի նկատամամբ»,  Քադաֆիի խոսքին հաջորդած Լիբիայի  պետական հեռուստատեսության այս մեկնաբանությունն է մեջբերել Reuters-ը: