Երեկ ավտովթար է տեղի ունեցել Խանջյան փողոցում:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 29-ին, ժամը 18-ի սահմաններում Խանջյան եւ Թումանյան փողոցների խաչմերուկում, Խանջյան 35 շենքի դիմաց միմյանց են ընդհարել 25-ամյա Վարդան Վարդանյանի վարած ՎԱԶ-21214 մակնիշի 11 ԼԼ 144 համարանիշի եւ 26-ամյա Սեւակ Ֆարմանյանի վարած Nissan Altima մակնիշի 909 ՏՍ 03 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի արդյունքում Nissan-ի ուղեւոր, 13-ամյա Հարություն Յարդանյանը տեղափոխվել է թիվ 2-րդ բուժմիավորում: Մինչ ՃՈ աշխատակիցների եւ քննիչի ժամանումը Nissan-ի վրայից հանել էին համարանիշները: Ականատեսները ֆոտոլրագրողին հայտնել են, որ Nissan-ը պատկանում է  «Գրիար» ՍՊԸ-ին, որը պատկանում է պաշտոնաթող գեներալ Գրիգորի Հարությունյանին:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանի հանձնարականով մեքենաները տեղափոխվեցին ՃՈ տուգանային հրապարակ:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի