Մեր գործընկեր, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարգեւատրվել է «Գթասրտության նվիրյալ» հուշամեդալով:
Հուշամեդալը եւ կրծքանշանը տրվել են Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից` մարդասիրական գործունեության համար: Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի հիմնադիր նախագահ Ֆելիքս Բախչինյանը հայտնել է, որ համապատասխան որոշումը կայացվել է 2010թ. հոկտեմբերի 10-ին:




























