Հայաստանի ոստիկանությունը բացահայտել է օրեր առաջ Ազատության պողոտայում տեղի ունեցած հանցագործությունը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 23-ին, ժամը 02:40-ի սահմաններում հրազենային վնասվածքով «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի երիտասարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` բաժնի պետ Գագիկ Գաբրիելյանի գլխավորությամբ, պարզել է, որ երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել կտրած-ծակած-թափանցող վերքով: Նա 38-ամյա Արտակ Կարախանյանն է` «Լիսից» մականվամբ: Նույն օրը Ազատության 14/2 հասցեում` «Սանսեթ» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է եղել մի քանի անձանց միջեւ: Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են 3 դատարկ պարկուճ:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Կարախանյանին վնասվածք է պատճառով «Չոռնի» մականվամբ 38-ամյա Կարեն Հարությունյանը` իր մոտ գտնվող ապօրինի հրազենով:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Հետախուզում է հայտարարվել Կարեն Հարությունյանի նկատմամբ, խափանման միջոցն էլ ընտրվել է կալանավորումը:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























