Սիրիայի հարավում գտնվող Դերաա քաղաք տանկեր եւ զորքեր են մտցվել, հայտնում է АР-ն՝ վկայակոչելով ականատեսներին։
Սիրիայում հուզումներն սկսել էին մարտի կեսերին, երբ ձերբակալվել էին Հորդանանի հետ սահմանակից Դերաա քաղաքի մի խումբ դպրոցականների, ովքեր պատերին հակակառավարական կարգախոսներ էին գրում։
Մարդիկ երեխաներին ազատ արձակելու կոչերով դուրս էին եկել փողոցներ։ Ավելի ուշ ցույցեր տեղի էին ունեցել երկրի այլ շրջաններում եւս, մասնավորապես՝ Լաթաքիա, Բանիյաս, Հոմս, Համա քաղաքներում եւ Դամասկոսի մի շարք արվարձաններում։




























