Այս տարվա ընթացքում, ապրիլի 27-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է  կենցաղային գազի օգտագործման հետ կապված 108 պատահար: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում, այդ թվում`  7 հրդեհ, որից 3-ը` գազային բալոնների օգտագործման հետեւանքով, երկուսը` գազօգտագործման օբյեկտներում եւ մագիստրալներում, եւս երկուսը` տրանսպորտային միջոցներում:

Նշված ժամանակահատվածում գրանցվել է 4 պայթյուն: Բացի այդ, արձանագրվել է գազից թունավորման  97 դեպք: Այս բոլորի արդյունքում զոհվել է 8, վիրավորվել 136 մարդ:

Հայաստանում 2010թ-ին արձանագրվել է  նմանատիպ 243 դեպք, որի արդյունքում զոհվել է 9, տուժել  259 մարդ: 2009 թ-ին  արձանագրվել է 284  դեպք` 10 զոհով, 285 տուժածով, իսկ 2008թ-ին` 322 դեպք` 15 զոհով,  479 տուժածով: