Թուրքիայի Մալաթիա քաղաքում Հայաստանի քաղաքացի Արծվիկ Չախոյանն ինքնասպանության փորձ է կատարել՝ իրեն նետելով 35 մետր բարձրություն ունեցող վերգետնյա անցումից։
Թուրքական IHA գործակալության փոխանցմամբ՝ 58-ամյա հայուհին Մալաթիայում ամուսնացել էր 78-ամյա Հ. Է-ի հետ։ Ինքնասպանության փորձ կատարած Արծվիկ Չախոյանը ձեռքի եւ ոտքերի բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է Մալաթիայի պետական հիվանդանոց։ Նա Հայաստանում բաժանվել էր իր ամուսնուց եւ երեխայի հետ տեղափոխվել Թուրքիա։
Դեպքի հետ կապված ոստիկանությունը հետաքննություն է սկսել։




























