ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի կողմից Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի ռմբահարման արդյունքում զոհվել է Քադաֆիի որդին` Սաիֆ ալ Արաբը, տեղեկացնում է BBC-ին` վկայակոչելով Լիբիայի կառավարության ղեկավարին:
Իր հերթին Agence France-Presse-ը հաղորդում է, որ Քադաֆիի որդու հետ զոհվել են նաեւ երեք թոռները: Լիբիական առաջնորդը ռմբահարումների ժամանակ չի տուժել:
ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների հրամանատար Շառլ Բուշարն ընդունել է, որ Տրիպոլիում հարվածներ են հասցվել մի շարք նպատակակետերի, սակայն ասել է, թե չի կարող հաստատել Քադաֆիի կրտսեր որոդու մահվան մասին լուրերը:



























