Ապրիլի 30-ին ժամը 22.30-ի սահմաններում վրաերթ է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում: Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 25-ամյա Արմեն Մադոյանը, որն աշխատում է ՀայԷկոնոմբանկի գլխամասային գրասենյակի քարտերի վարչությունում, ՎԱԶ-21213 մակնիշի 25 ՏՕ 261 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտաս պողոտայի թիվ 35/6 հասցեի Համայնքային ոստիկանության մոդելով գործող Արաբկիրի բաժնին կից հենակետի դիմաց վրաերթի է ենթարկել Երեւանի 129 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ, 13-ամյա Արտակ Սարգսյանին եւ Երեւանի թիվ 77 դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ ,12-ամյա Վլադիմիր Րյաբուխային:

Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել եւ հենակետում իրենց ծառայությունը կատարող Արաբկիրի ոստիկանության աշխատակիցների հետ երեխաներին տեղափոխել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հարապարակ:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի