Ապրիլի 30-ին ժամը 15-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանում տեղի է ունեցել վրաերթ: Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 48-ամյա Արմեն Մանասյանը «Նիսսան-Ալտիմա» մակնիշի 88 ՕՏ 044 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում թիվ 128 էլեկտրական սյան դիմաց վրաերթի է ենթարկել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի 4-րդ կուրսի 21-ամյա ուսանողուհի Շուշանիկ Անդրեասյանին: Վերջինս տեղափոխվել է Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:




























