Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 6-ին, ժամը 20:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Freightliner» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Յուրի Բ., ՌԴ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով ավտոճանապարհը փակվել է:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատվածից: