Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 7-ին, ժամը 09:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Խանզադյան փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել եւ վնասել է մոտակայքում կայանած ավտոմեքենան։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ տան հյուրասենյակի արտաքին պատը մասամբ փլուզվել (մոտ 2 խմ) եւ թափվել է հարակից տան բակում կայանած «Mitsubishi Altrek» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ մասամբ վնասելով դուռը:

Փրկարարների օգնության կարիքը չի եղել: