Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են առաջիկա օրերին Գազայի հատվածի հետ սահմանը բացելու մասին: Al Jazeera հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ ալ Արաբին սահմանը փակելու վերաբերյալ Հոսնի Մուբարաքի ռեժիմի որոշումը համարել է «զզվելի», գրում է Gazeta.ru-ն:
Իսրայելի կառավարության աղբյուրը իրավիճակի նման զարգացումը «անհանգստացնող շրջադարձ» է համարել: Այդ երկրի իշխանությունները մտահոգություն ունեն, որ բաց սահմանով Գազա կտեղափոխվեն զենք եւ հրթիռներ, որոնք հետագայում կօգտագործվեն Իսրայելի դեմ:
Իր հերթին ՀԱՄԱՍ-ը, որին փաստացի պատկանում է Գազայի հատվածում իշխանությունը, ողջունել է Եգիպտոսի նման որոշումը:




























