Թուրքիան շարունակում է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) ծավալումը եւ սկսել է համակարգերի մի մասի շահագործումը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը: «S-400- ի տեղակայումը շարունակվում է, եւ որոշակի համակարգեր սկսել են շահագործվել»,- մեջբերում է Milliyet-ը:
Դեմիրը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը «ցանկալի մուտք» չի ունենա Թուրքիայում տեղակայված S-400-ին: «Չնայած նրան, որ մատակարարման համաձայնագիրը վերապատրաստման [թուրքական անձնակազմի], սպասարկման, տեխնիկական աջակցության վերաբերյալ կետեր է պարունակում, ռուսական անձնակազմը չի կարողանա ցանկալի մուտք ունենալ Ս-400 մարտկոցներին»,- ասել է պաշտպանական արդյունաբերության ղեկավարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ապրիլի 30-ին Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը հայտնել էր, որ հանրապետությունում Ս-400- ի տեղակայումը հետաձգվում է նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով: Սակայն, ըստ նրա, այս գործընթացը կշարունակվի ըստ նախատեսվածի:
Ապրիլի 21-ին Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտեգուսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը խիստ անհանգստացած է հաղորդումների կապակցությամբ այն մասին, որ Անկարան շարունակում է Ս-400-ի շահագործումը:




























