Իրաքի խորհրդարանը հաստատել է մի քանի հարյուր ամերիկացիների ընդհանուր` 400 մլն դոլարի չափով փոխհատուցում վճարելու մասին համաձայնագիրը:
Փոխհատուցումը տրվում է այն բանի համար, որ ամերիկացիները 1990թ. Իրաքի կողմից Քուվեյթ ներխուժելու ժամանակ եղել են Սադամ Հուսեյնի ռեժիմի պատանդները:
Նուրի ալ Մալիկի կառավարությունը փոխհատուցման չափը հաստատել էր դեռ անցած սեպտեմբերին, սակայն երկրի խորհրդարանում վեճեր էին սկսել նման քայլի նպատակահարմարության առումով. Իրաքում ոչ միանշանակ է ընկալվում ամերիկյան զորքերի շարունակվող ներկայության փաստը երկրում:




























