Սիրիայի պետանվտանգության մարմինները Կամիշլի քաղաքում ձերբակալել են երկու քուրդ ընդդիմադիր առաջնորդների, ովքեր ակտիվ հանդես էին գալիս երկրում ժողովրդավարական բարեփոխումների եւ նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականի պահանջով:

Նրանք կարեւոր դեր են ունեցել զանգվածային բողոքի ակցիաների կազմակերպման գործում, գրում է Gazeta.ru-ն:

Ըստ իրավապաշտպանների` քուրդ ընդդիմադիները ձերբակալվել են ապրիլի 30 –ին: