Գերմանիան եւ Ավստրիան մայիսի 1-ից վերացրել են 2004 թ. Եվրամիությանն անդամակցած տասը երկրներից աշխատանքային միգրանտների մուտքի սահմանափակումները:
2004թ-ին ԵՄ անդամ երկրներին թույլատրվել էր յոթ տարով սահմանափակել նոր անդամակցած երկրներից` Հունգարիայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Սլովակիայից, Սլովենիայից, Էստոնիայից, Չեխիայից, ինչպես նաեւ Մալթայից եւ Կիպրոսից աշխատանքային միգրանտների մուտքը: Հիմա արդեն այդ ժամկետը լրացել է:
Մեծ Բրիտանիայում մտավախություն ունեն, որ արեւելաեվրոպական լավագույն մասնագետները, որոնք մինչ այժմ աշխատում էին բրիտանական ընկերություններում, կարող են գնալ Գերմանիա: Գերմանական գործատուները խոստանում են բարձր աշխատավարձ եւ սոցիալական երաշխիքներ:




























