Անհայտ անձինք մայիսի 1-ի երեկոյան հրազենային կրակոցով սպանել են Դաղստանի Սերգոկալինսկի շրջանի ոստիկանապետին: Այս մասին հայտնել է ՌԴ հետաքննչական կոմիտեի հանրապետական բաժանմունքի ղեկավարի օգնական Ալխաս Ամիրխանովը: «Անհայտ անձինք չպարզված ավտոմատ զենքից կրակ են արձակել Նասրուլու Մագամեդովի վրա` նրա իսկ տան բակում: Ոստիկանը ստացած վնասվածքից տեղում մահացել է»,-հայտնել է նա:
Ամիրխանովի խոսքով` հանցագործության վայրում աշխատանքներ է իրականացնում օպերատիվ-հետաքննչական խումբը: Կատարվում է նախաքննություն:




























