ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վերջակետ է դրել իր ծննդավայրի մասին խոսակցություններին: Լրագրողների հետ ամենամյա հանդիպման ժամանակ նա մուլտի միլիարդատեր հանրապետական Դոնալդ Թրմափին վայելուչ տոնով տեղն է դրել, երբ վերջինս փորձել է ապացուցել, որ Օբաման լույս աշխարհ է եկել ոչ Նահանգների տարածքում եւ իրավունք չի ունեցել որպես նախագահի թեկնածու առաջադրվել:

Օբամայի ծննդյան վկայականը հանրայնացվել է  նախորդ շաբաթ: Ոգեւորվելով հաջող մեկնարկով, Բարաք Օբաման Դոնալդ Թրամփի հասցեին միանգամից մի քանի կատակներ է հնչեցրել եւ խորհուրդ է տվել զբաղվել հայտնի «դավադրությունների տեսություններով»:

«Հավանաբար, աշխարհում այժմ չկա ավելի երջանիկ մարդ, քան Դոնալդ Թրամփը: Չէ՞ որ նա այժմ կարող է կենտրոնանալ ավելի կարեւոր խնդիրների վրա: Օրինակ` իջե՞լ ենք մենք արդյոք Լուսնի վրա, Ռոզուէլլեյում արդյոք թռչող ափսե վթարի՞ է ենթարկվել, եւ, ի վերջո, ո՞վ է պատվիրել հայտնի ռեփերներ Բիգգի Սմոլին եւ Տուպկա Շակուրային»:

Ելույթի վերջում Օբաման  գովել է Դոնալդ Թրամփին` ըմբռնում ցուցաբերելու համար,  սակայն ընդգծել է, որ եթե նա դառնա ԱՄՆ նախագահ, ապա Սպիտակ տունը վերածվելու է  խաղատան, իսկ դրա առջեւի այգին` հսկայական ջակուզիի: