«Դռուգայա Ռոսիա» («Ուրիշ Ռուսաստան») կուսակցության ակտիվիստները պնդում են, որ Մոսկվայի քաղաքապետի Սերգեյ Սոբյանինի վրա ձու եւ մայոնեզ են նետել, երբ նա ելույթ է ունեցել «Եդինայա Ռոսիա»-ի եւ արհմիությունների մայիսմեկյան հանրահավաքի ժամանակ:  Քաղաքապետի ելույթի ժամանակ «Դռուգայա Ռոսիա»-ի ակտիվիստները քաղաքապետի վրա մի քանի ձու եւ մի քանի տուփ մայոնեզ են նետել`այսպիսով իրենց բողոքը հայտնելով Հաղթական հրապարակի ապամոնտաժման դեմ:

Համաձայն կուսակցության հաղորդագրության, ձվերից մեկը ընկել է Սոբյանինի ոտքին, սակայն նա չի ընդհատել իր ելույթը: Բացի այդ`ակտիվիստները հանրահավաքի մասնակիցներին բաժանել են Հաղթական հրապարակը բացելու պահանջով թերթիկներ: