Սիրիայի զինվորական պաշտոնական աղբյուրը հայտնել է, որ Դերաա քաղաքում վեց օր շարունակվող օպերացիայի արդյունքում «զինված ահաբեկչական խմբավորման» 10 անդամ է սպանվել, ձերբակալվել է 499 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Սպանված գրոհայինների թվում կան «5 դիպուկահարներ, որոնք կրակ են արձակել մզկիթներից մեկի մինարեթից»: Բախման հետեւանքով սպանվել է սիրիական բանակի եւս երկու զինծառայող, ութ զինվորական եւ ոստիկան վիրավորվել են:
Նախօրեին առավոտյան Դերաայում տեղակայվել են տանկեր, իսկ երեկոյան զինվորականները գրավել են Ալ-Օմարիի մզկիթը, որը գտնվում է հին քաղաքի կենտրնում, եւ որը եղել է որպես խռովության գլխավոր վայր:



























