Լիբիայի պետական հեռուստատեսության եթերում ցուցադրվել են երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանված որդու եւ թոռների դիակները` փաթաթված դրոշների մեջ:

Ավելի վաղ Լիբիայի իշխանությունների ներկայացուցիչը հայտնել էր, թե ապրիլի 30-ին ՆԱՏՕ-ի ավիահարվածի արդյունքում սպանվել էին Քադաֆիի կրտսեր որդին` Սաիֆ ալ-Արաբը եւ երեք թոռները: Ինքը` Քադաֆին չէր տուժել:

Ավիահարվածից քիչ անց հեռուստատեսությունը ցուցադրեց մեկհարկանի տան մնացորդները: ՆԱՏՕ-ն հաստատեց, որ մայիսի 1-ի գիշերը Տրիպոլիին մի քանի հարված է հասցվել, բայց ընդգծել են, որ իրենց նպատակը եղել են օբյեկտները, այլ ոչ մարդիկ:

Ըստ Լիբիայի փոխարտգործնախարար Հալեդ Քաիմի, սա Քադաֆիի սպանելու 4-րդ փորձն էր: