Տրիպոլիում հարձակումներ են կատարվել որոշ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների եւ ՄԱԿ-ի առաքելության վրա:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով BBC News-ը, ՄԱԿ-ը հայտարարել է Տրիպոլիից իր անձնակազմը տարհանելու մտադրության մասին:
Հարձակումներից տուժել են Մեծ Բրիտանիայի եւ Իտալիայի ներկայացուցչությունները: Իտալիայի ԱԳՆ-ն տեղի ուենցածը վանդլիզմ է որակել: Ականատեսներից մեկն ասել է, որ ծխի ամպ է տեսել Իտալիայի դեսպանատան վրա:
Դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումները սկսվել են ՆԱՏՕ-ի ավիահարվածից հետո, որի արդյունքում զոհվել էին Քադաֆիի որդին` Սաիֆ ալ-Արաբն ու երեք թոռները:




























