Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին պաշտոնական այցով մեկնում է Շվեյցարիա:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են նախագահի մամուլի գրասենյակից, այցի շրջանակում Հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Շվեյցարիայի նախագահ տկն. Միշելին Կալմի-Ռեյի, Ազգային խորհրդի նախագահ Ժան-Ռընե Ժերմանիեի հետ: Նախատեսված է նաեւ Նախագահի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Սերժ Սարգսյանը կայցելի նաեւ Գրքի եւ մամուլի 25-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառ, հայկական տաղավարում կծանոթանա Հայաստանի եւ Սփյուռքի հրատարակչությունների տպագրած գրքերին, կդիտի «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցադրությունը: Հանրապետության ղեկավարը ներկա կգտնվի նաեւ հայ մատենագրության թվանշային գրադարանի շնորհանդեսին, կայցելի ժամանակակից արվեստի ցուցահանդես: