Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն այսօր սկսում է պաշտոնական երկօրյա այցը Ադրբեջան, հաղորդում է Լիտվայի նախագահի մամուլի ծառայությունը:
Ակնկալվում է, որ խոսքը գնում է տրանսպորտային «Վիկինգ» նախագծի շրջանակներում փոխգործակցության մասին: Այն նախատեսում է երկաթուղային բեռնափոխադրումներ Հարավ-Արեւելյան Ասիայի եւ Եվրոպայի միջեւ` Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի տարածքով:
Նախագահները քննարկելու են նաեւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները: Դալյա Գրիբաուսկայտեն կհանդիպի Ադրբեջանի նախարար Արթուր Ռասիզադեի հետ, հաղորդում է «Գոլոս Ռոսիին»:
ԵԱՀԿ գործող նախագահի կարգավիճակում Լիտվայի նախագահը կայցելի նաեւ Վրաստան եւ Հայաստան, որտեղ կհանդիպի նախագահների հետ:
Լիտվան հայտարարել է, թե սառեցված հակամարտությունների կարգավորման առաջընթացն իր գերակայություններից է:




























