2011 թ. առաջին եռամսյակում Հայաստանը ոսկու խտանյութ չի արտահանել։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն։
Նշենք, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում արտահանվել էր 59 տոննա թանկարժեք մետաղի խտանյութ։
Փոխարենն արտահանվել է 484 կգ ոսկու փոշի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոսկու փոշու արտահանումն ավելացել է մոտ 1,7 անգամ։ Դա պատահական չէ՝ միջազգային շուկայում վերջին 1 տարում ոսկին թանկացել է մոտ 20 տոկոսով։ Սակայն այդ թանկացումները Հայաստանից արտահանվող ոսկու փոշուն չեն վերաբերում։
Այսպես՝ ոսկու փոշին 2011 թ. արտահանվում է 1 կգ-ը 20 դոլար մաքսային արժեքով, 2010 թ.՝ 19 դոլարի համեմատ։
Նշենք, որ ոսկու ունցիայի (31,1 գ) գինը միջազգային շուկայում ներկայում գերազանցում է 1550 դոլարը։





























