Մոսկվայում անցած գիշեր դաժան ծեծի է ենթարկվել Ռուսաստանի բժշկական ակադեմիայի սեւամորթ մի ասպիրանտ։

Ինչպես «Ինտերֆաքսին» հայտնել են իրավապահ մարմինները, բարերից մեկում երիտասարդի վրա են հարձակվել երկու անհայտ անձինք եւ սկսել են ծեծել նրան՝ միաժամանակ ազգայնական կարգախոսներ վանկարկելով։

Տուժածին գանգուղեղային  վնասվածքով հասցրել են հիվանդանոց։

Հանցագործների որոնողական աշխատանքներ են ընթանում, որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը։